18 հունվարի 2013 - 17:41 AMT
Ընտրություններ-2013. Հունվարի 21-ին Երևան կժամանեն ԱՊՀ ՄԽՎ դիտորդները

ՀՀ ԱԺ-ի հրավերով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները, Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոյի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղար Ալեքսեյ Սերգեևի գլխավորությամբ, կժամանեն Հայաստան, որպեսզի մոնիտորինգի ենթարկեն 2013թ փետրվարի 18-ին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում:

Դիտորդների առաջին խումբը կժամանի Երևան հունվարի 21-22-ին: Այցի ընթացքում ծրագրվում են հանդիպումներ խորհրդարանի ղեկավարության, ՀՀ ԿԸՀ, նախագահի թեկնածուների ընտրատեղամասերի ներկայացուցիչների, Դատախազության, Սահմանադրական դատարանի, ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչների հետ: