
Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլիում, նռնականետներից գնդակոծվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆեյսալ Քարամեի ավտոշարասյունը: Այս քաղաքական գործիչը սունիների հայտնի ընտանիքից է, որն ավանդաբար սերտ կապեր ունի Սիրիայի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինքը Քարամեն չի տուժել՝ վիրավորվել են նրա 4 թիկնապահները: Այրվել է մեքենաներից մեկը: Նա կոչ է արել իր կողմնակիցներին հանգստություն պահպանել:
Կառավարությունը ձգտում է թույլ չտալ, որ կրկին բախումներ լինեն Սիրիայի կողմնակիցների ու հակառակորդների միջև: