
Ահաբեկիչներն Ալժիրում շարունակում են որպես պատանդ պահել մի քանի մարդու, ուրբաթ օրը հաղորդում է ալժիրյան ԱՊՍ գործակալությունը՝ հղելով անվտանգության կառույցներում իր աղբյուրին:
Ավելի վաղ ԱՊՍ գործակալությունը հաղորդել է, որ պատանդների ազատմանն ուղված օպերացիայի արդյունքում ազատ է արձակվել մոտ 650 մարդ, այդ թվում՝ 573 ալժիրցի:
Եվս 50 արտասահմանցիների ճակատագրերն առայժմ հայտնի չեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»: