
Ահաբեկչական խմբավորումներից մեկի առաջնորդ Մուհտար Բելմուհտարը ամերիկյան իշխանություններին գործարք է առաջարկել՝ պատանդների փոխանակելու դիմաց: Այս մասին իր մերձավորարևելյան բլոգում գրել է The Guardian պարբերականը՝ հղելով մավրիտանական ANI գործակալությանը:
Ըստ տեղեկությունների, Բելմուհտարը պատրաստ է փոխանակել իր ձեռքն ընկած ամերիկացի պատանդներին երկու համախոհների դիմաց, ովքեր գտնվում են ամերիկյան բանտերում, գրում է lenta.ru-ն: