19 հունվարի 2013 - 12:51 AMT
Թուրքիայում նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայում նավթատարի վրա, որով նավթն Իրաքից առաքվում է Թուրքիա, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Իրաքից նավթի առաքումը Թուրքիա:

Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառը Քրդստանի աշխատավորական կուսակցության դիվերսիան է, որը պարբերաբար դիմում է նման գործողությունների: