19 հունվարի 2013 - 14:06 AMT
Հունվարի 13-19-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար: