19 հուլիսի 2005 - 09:14 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿՀԱՏՈՒՑԻ ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԱրեմնՏել» հեռախոսային ընկերությունը կհատուցի բջջային կապի հաղորդակցությունում խափանումների եւ ընդհատումների պատճառով բաժանորդներին պատճառած անհարմարությունները: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում: Աղբյուրի համաձայն` «ԱրմենՏելը» մտադիր է 50% զեղչ տրամադրել «Sim-card» պայմնագրային փաթեթի օգտատերերին, իսկ «Easy» քարտի բաժանորդներին կհատկացվի հազար դրամի անվճար խոսակցությունների «բոնուս»: Հիշեցնենք նաեւ, որ վերջերս «ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացրել է բջջային կապի հաղորդակցության վերականգնման մասին, սակայն, դիմել է իր բաժանորդներին` խնդրելով ցանցը չծանրաբեռնել «չպետքական» զրույցներով, քանզի կատարվում են ցանցի թեստավորման աշխատանքներ: Տվյալ պահին ցանցը գտնվում է ընկերության մասնագետների խիստ ուշադրության կենտրոնում` հայտնի խնդիրներից խուսափելու եւ ընդհատումների պատճառներն ի հայտ բերելու համար: