ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ պարզելու՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար: Հետևաբար այդ անձնագրով ևս կարելի է մասնակցել քվեարկությանը: