20 հուլիսի 2005 - 08:40 AMT
ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ «ԸՆԹԱՆԱԼ ԴԵՊԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՈՐՈՇՈՒՄ»
ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նպաստելու համար եւ կոչ է անում հակամարտության կողմերին «ընթանալ դեպի երկարաժամկետ կարգավորում»: Այդ մասին հայտարարել է Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ կոչ է անում բոլոր կողմերին ընթանալ դեպի հարցի երկարաժամկետ կարգավորում»: Նրա խոսքերով, «միջազգային հանրությունը մտադիր չէ որեւէ որոշում պարտադրել, սակայն պատրաստ է հավանություն տալ այն համաձայնագրին, որին կհասնեն կողմերը»: