Ինչպես ասվում է Դևիսի գավաթի Facebook-յան էջում, Գերմանիայի հավաքականը Արգենտինայի դեմ խաղում հանդես կգա հետևյալ կազմով. Ֆիլիպ Կոլչրեիբեր, Ֆլորան Մայեր, Տոբիաս Կամկե և Քրիսթոֆեր Կաս:
Արգենտինայի և Գերմանիայի միջև Դևիսի գավաթի առաջին փուլի խաղը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: Ավելի վաղ արգենտինացիների ավագ Մարտին Հայտեն հայտարարել էր, որ հավաքականի կազմում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Օրասիո Զեբալլոսը:
Ամենայն հավանականությամբ, մենախաղում հանդես կգան Մոնակոն և Բեռլոկը, զուգախաղում՝ Նալբանդյանն ու Զեբալլոսը: