23 հունվարի 2013 - 13:24 AMT
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ կառուցելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում

Երևանի Արշակունյաց պողոտայում 3396 քմ մակերեսով հողամաս կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այստեղ կառուցվելու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և մշակութային կենտրոնը: Ավելի վաղ Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը հավանություն է տվել այս նախագծին: