23 հունվարի 2013 - 16:10 AMT
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցնել Կահիրեում

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել եգիպտական մայրաքաղաքում, հաղորդում է BBC-ն:

Ալի Ակբար Սալեհիի խոսքով, եգիպտական իշխանությունները արդեն համաձայնվել են այդ առաջարկությանը:

Նախորդ տարի «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև բանակցությունների երեք փուլ է անցկացվել. բոլորն էլ ապարդյուն են ավարտվել:

ԱՄՆ-ն և Արևմուտքի մյուս երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք պատրաստելու մեջ: Պաշտոնական Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: