Ուգո Չավեսի ներկա վիճակը լավագույնն է հետվիրահատական ողջ շրջանում, հաղորդել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Վենեսուելայի փոխնախագահը նշել է, որ երկրի կառավարությունը «լիակատար լեգիտիմություն» ունի և Չավեսը ժամանակին կկատարի երդմնակալության արարողությունը, ինչը չէր կարողացել անել հունվարի 10-ին հիվանդության պատճառով, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: