Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 28-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Յան Քելիի (ԱՄՆ) հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Էդվարդ Նալբանդյանի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, ապա նման հանդիպում կկայանա:
Նախարարը տեղեկացրեց, որ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակցություններին այլընտրանք չկա: «Թեև Ադրբեջան առիթը բաց չի թողնում ասելու, որ բանակցությունները ձախողվում են, սակայն չպետք է մոռանալ, որ դա առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել էր, որ Փարիզում հունվարի 28-ին կայանալու է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: