24 հունվարի 2013 - 17:05 AMT
ՌԴ ԱԳՆ. Patriot ԶՀՀ տեղակայումը Թուրքիայում կարող է սադրանքների պատճառ դառնալ

Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայումը Սիրիայի հետ սահմանին կարող է սադրանքների պատճառ դառնալ: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Գատիլովի, դա չի նպաստում իրավիճակի ընդհանուր կայունացմանը: Հակառակը, դա քայլ է դեպի «լարվածության ու առճակատման աճ տարածաշրջանում»: «Կարող են և սադրանքներ լինել»,-ասել է նա: