24 հունվարի 2013 - 17:45 AMT
Կանադայի իշխանությունները երկրից արտաքսում են Քադդաֆիի որդու նախկին թիկնապահին

Կանադական իշխանությունները երկրից կարտաքսեն Գերի Պիտերսին, ով 2011-ի սեպտեմբերին օգնել էր Սաադի Քադդաֆիին փախչել Լիբիայից:

Արտաքսման պատճառն այն է, որ պաշտոնյաները վստահ են, որ Պիտերսը «անգնահատելի ծառայություն է մատուցել ռեժիմին» և բացի այդ, զբաղվել է մարդկանց առևտրով:

Պաշտոնյաներից մեկը հայտարարել է. «Ես, իհարկե, համոզված եմ, որ դեպի Նիգեր Սաադիի փախուստին մասնակցելը կոմերցիոն նախաձեռնություն էր»: Դատարանը Պիտերսին ճանաչել է «անցանկալի ներգաղթյալ», փոխանցում է Vesti.ru-ն: