24 հունվարի 2013 - 17:40 AMT
Վահագն Չախալյանն ազատ է

Այսօր՝ ժամը 17.40-ին , Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջւավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վահագնի հարազատները նրան սպասում էին բանտի մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: