26 հունվարի 2013 - 18:08 AMT
Իրաքի ՊՆ-ը Ֆալուջա քաղաքում բանակի ստորաբաժանումները փոխարինել է ոստիկաններով

Իրաքի ՊՆ-ը Ֆալուջա քաղաքում բանակի բոլոր ստորաբաժանումները փոխարինել է ոստիկաններով, այն բանից հետո, երբ զինվորականները սպանել են յոթ ցուցարարների և վիրավորել առնվազն 65 հոգու ուրբաթ օրը տեղի ունեցած ընդդիմադիր ցույցի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա, երբ վերջինները սկսել են քարեր նետել նրանց վրա: