27 հունվարի 2013 - 16:20 AMT
Իրանը սկսել է նոր հրթիռային համակարգերի արտադրություն

Իրանը սկսել է « Ya Zahra » նոր հրթիռային համակարգերի արտադրություն, հայտնել է Իրանի պաշտխանության նախարար Ահմեդ Վահիդին, կիրակի օրը փոխանցում է Mehr գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ սկսվել է « Mersad » կոչվող ՀՀՊ համակարգի լայնածավալ արտադրություն:

« Ya Zahra » ամակարգը կարող է ոչնչացնել ցանկացած տեսակի ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ, հավելել է Վահիդին:

Իրանը ներկայումս աշխարհի այն հինգ պետությունների շարքում է, որոնք ունեն պաշտպանական տարբեր համակարգեր, ընդգծել է նախարարը: