28 հունվարի 2013 - 15:53 AMT
ՌԴ ԱԳ նախարար. Իրանի և «վեցնյակի» հանդիպման հետաձգման պատճառներն անբավարար են

Իրանի և «վեցնյակի» հանդիպումը հետաձգվել է: Դա հունվարի 28-ին հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, Իրանի և «վեցնյակի» հանդիպման հետաձգման պատճառներն անբավարար են: Վեցնյակի» մեր որոշ գործընկերներն ու Իրանը չեն կարողանում պայմանավորվել, թե որտեղ հանդիպեն: Մենք պատրաստ ենք հանդիպել ցանկացած վայրում և որքան հնարավոր է շուտ»,-ասել է Լավրովը: