«Սոչի-2014» կազմկոմիտեն Սոչիի Օլիմպիական խաղերի նախապատրաստման համար բյուջետային միջոցներից ոչ մի կոպեկ չի ծախսել: Օգտագործվել են միայն հովանավորների միջոցները՝ 1,2 մլրդ դոլար, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:
Ձմեռային օլիմպիադան կանցնի Սոչիում 2014թ. փետրվարի 7-23-ը:
Շինարարությունը կատարվել է ռեկորդային միջոցների ներգրավման հաշվին՝ 200 մլն դոլար, ասել է Ժուկովը: