28 հուլիսի 2005 - 13:51 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՀՈՂԱՄԱՍ
Հայաստանի կառավարությունը հերթական նիստի ընթացքում որոշում է ընդունել` Բուդապեշտում սպանված հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի ընտանիքին հատկացնել 2 հազար քառ.մետր մակերեսով հողամաս: Հողամասը կտրվի Մարգարյանի մորը` Շուշանիկ Մինասյանին: Հիշեցնենք, որ ադրբեջացի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկուսն էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ունկնդիր էին:Մարգարյանի սպանությունից հետո Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, որը, սակայն, կանխվել էր: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (մեկից ավելի մարդկանց դեմ մահափորձի եւ հատուկ դաժանությամբ սպանություն), ինչը ենթադրում է 10-15 տարի ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: