1 օգոստոսի 2005 - 12:50 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՂՈՒՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շուտով կավարտվեն Ղուրանը հայերեն թարգմանելու աշխատանքները: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Ռեզա Աթուֆիի խոսքերով, «հայ հոգեւորականների, մշակույթի ոլորտի եւ հետազոտողների բազմաթիվ խնդրանքներով, հայերեն են թարգմանվել նաեւ Ղուրանի վերջին երկու գլուխները»: «Ղուրանի առաջին երկու գլուխները թարգմանվել են էին իրանական կողմի նախաձեռնությամբ 2003 թ, իսկ 2004 թվականին` եւս հինգը»,-տեղեկացրել է Աթուֆին` ավելացնելով, որ Ղուրանի լիարժեք տեքստը հայերեն լեզվով լույս կտեսնի 2005 թվականին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: