30 հունվարի 2013 - 17:57 AMT
Արսեն Բեգլարյան. Լյուքսեմբուրգի հետ խաղն այնքան էլ հեշտ չի լինելու

Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից:

Նա նշել է, որ ինքն անչափ ուրախ է այդ կապակցությամբ և նշել: «Հայաստան տեղափոխվելուց հետո հոգու խորքում հույս ունեի, որ հանդես կգամ հավաքականում և «Գանձասար» տեղափոխվելու նպատակը հենց այն էր, որ անընդհատ լինեմ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում»,- Բեգլարյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ նրա, Լյուքսեմբուրգի հետ խաղը, որը կկայանա փետրվարի 5-ին, իրենց այնքան էլ հեշտ չի լինելու. «Դժվարություններ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ հանդիպումն ընկերական է, և Վարդան Մինասյանը հավանաբար փորձարկումներ կկատարի այդ խաղում»:

Նա խոստովանել է, որ եթե նույնիսկ չխաղա այսհանդիպմանը, ապա շատ չի տխրի, քանի որ, դեռ ամեն ինչ առջևում է: