Սիրիայի իշխանությունները մեղադրել են Իսրայելին` Դամասկոսից ոչ հեռու տեղակայված գիտա-հետազոտական կենտրոնը ռմբակոծելու մեջ, հաղորդում է կառավարական տեղեկատվական SANA գործակալությունը:
Օդային հարձակման արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել են: Կենտրոնի շենքն ու հարակից մի քանի շինություններ լիովին ոչնչացվել են:
Իսրայելական օդային հարձակման փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ն: Թել Ավիվում մհավախություն ունեն, որ Դամասկոսը կարող է իր սպառազինության մի մասը փոխանցել լիբանանյան իսլամիստական «Հզբոլլահ» շարժմանը:
Վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ներում գնալով ավելի հաճախ է քննակվում այն, որ Դամասկոսը կկորցնի վերահսկողությունը իր ռազմավարական սպառազինություններկի նկատմամբ: