31 հունվարի 2013 - 12:29 AMT
ՌԴ գյուղնախարարությունը նվազեցրել է ցորենի արտահանումը ՌԴ-ից մինչև 14,8 մլն տոննա

Ցորենի արտահանումը Ռուսաստանից ընթացիկ տարում (2012թ. հունիսից-2013 հունիս) նվազել է մինչև 14,8 մլն տոննա՝ նախորդ տարվա 27,15 մլն տոննայի համեմատ, հայտնել է ՌԴ գյուղնախարարի տեղակալ Իլյա Շեստակովը միջազգային ագրարային խորհրդաժողովի ժամանակ:

Այդպիսով, գերատեսչությունը նվազեցրել է նախորդ կանխատեսումը, որը կազմել է 15,5 մլն տոննա, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: