Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրը քննադատել է Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածը Դամասկոսին, ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նա հայտարարել է, որ այդ օդային հարձակումը միջազգային իրավունքի խախտում է և կոչ է արել միջազգային հանրությանը Իսրայելին պատասխանատվության ենթարկել:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը մեղադրել էր Իսրայելին Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտա-հետազոտական կենտրոնը ռմբակոծելու մեջ: Հարվածի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել՝ 5 մարդ: