Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասացին բժշկական կենտրոնի ընդունարանում, հավելելով, որ այժմ Պարույր Հայրիկյանին զննում են: Հայրիկյանին հիվանդանոց են բերել ժամը 23.55-ին:
Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանները շարունակում են աշխատել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: