ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում, որը հրապարակվել է փետրվարի 1-ին, երկու հայ շախմատիստուհի կա: Էլինա Դանիելյանը 29-րդ տեղում է 2466 միավորով, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 34-րդ տեղում է 2458 միավորով:
Վարկանիշի առաջատարն է Յուդիթ Պոլգարը (Հունգարիա), 2-րդ տեղում է Հոու Յիֆանը (Չինաստան) 2617 միավորով, իսկ Համփի Քոներուն (Հնդկաստան) եզրափակում է առաջատարների եռյակը 2598 միավորով:
Պատանի շախմատիստների վարկանիշում 4 հայ շախմատիստ կա: Մինչև 18 տ աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 2563 միավորով 16-րդ տեղում է, Կարեն Գրիգորյանը 2531 միավորով 26-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը 2517 միավորով 32-րդն է: Ռոբերտ Աղասարյանը, որն այս տարի հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, 2425 միավորով 97-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է հոլանդացի Անիշ Գիրին, որն ունի 2772 միավոր: