Ըստ ռուս քաղաքագետների Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ իշխանությունները, կամ այլ քաղաքական ուժեր կապ չունեն: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կառավաևը: Նա ԶԼՄ-ներին ասել է, որ Հայրիկյանը իրական մրցակից չէ երկրի նախագահին, գրում է Pravda.ru-ն: