2 փետրվարի 2013 - 14:23 AMT
Ջոզեֆ Բայդեն. Մենք կխոսենք Իրանի հետ

ԱՄՆ-ն գտնում է, որ Իրանի խնդիրը դիվանագիտական մեթոդներով լուծելու ժամանակ և հնարավորություն կա, «սակայն, ոչ առանց ճնշման»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Մյունխենի անվտնագության 49-րդ խորհրդաժողովի ժամանակ:

«Մենք կխոսենք Իրանի հետ»,-ասել է Բայդենը: Նա նշել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հրավերն ուժի մեջ է մնում, մենք դրանից գաղտնիք չենք սարքում: Սակայն, պետք է լինի լուրջ օրակարգ, այդ թվում նաև Իրանի կողմից»«-ասել է Բայդենը:

«Օբամայի նախագահության առաջին 4 տարում Վաշինգտոնը առաջընթաց է գրանցել արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում»,-ասել է Բայդենը Մյունխենում