2 փետրվարի 2013 - 16:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հարիկյանը երկու օրից կասի՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե՝ ոչ

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Նա ասել է, որ երկու օրից հայտարարություն կանի և կասի՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե՝ ոչ: Նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ լավ է զգում և, ևս մեկ անգամ խոսելով կատարվածի մասին, ասել է, որ այս մահափորձը Հայաստանի Հանրապետության դեմ էր: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Նա այժմ հիվանդանոցում է: Հայրիկյանին երեկ վիրահատել են:

ՖՈՏՈՇԱՐՔ