4 փետրվարի 2013 - 12:29 AMT
Սերժ Սարգսյան. Երկաթուղային շրջափակման ճեղքումը մեծ գործ կլիներ Հայաստանի համար

«Շրջափակման ճեղքումը մեծ գործ կլիներ Հայաստանի համար: Առաջին հերթին տնտեսության համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկաթուղային ապաշրջափակման հնարավորությունը՝ աբխազական հատվածի վերագործարկման միջոցով: Ըստ նրա, տեղափոխման հետ կապված խնդիրների և բեռնափոխադրումների թանկության պատճառով հայկական ապրանքներից շատերն ուղղակի անմրցունակ են: «Անշուշտ, հարկավոր է չորս կողմերի համաձայնությունը, սակայն, վերջերս մեզ մոտ այցով եղավ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին՝ նա հավաստիացրեց ինձ, որ Վրաստանի համար երակթուղային երթևեկության վերսկսումը ևս շահավետ է»,-ասել է Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին: