Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում փետրվարի 3 – ին տեղի է ունեցել բռնցքամարտի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությունից անմիջապես հետո անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՕԿ –ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:
Նա նշել է, որ Երևանում անցկացվող ՀԱՕԿ - ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարն այսուհետ նվիրվելու է Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին: Այդ միջոցառումը կլինի ավանդական և կհովանավորվի Գագիկ Ծառուկյանի կողմից, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: