ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին տեղափոխել են Կրծքային վիրաբուժության բաժանմունք:Ինչպես PanARMENIAN.Net-ին թղթակցին ասացին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Հայրիկյանի առողջական վիճակն, ինչպես նաև վերքի վիճակը, լավ է:«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողներին ասել է, որ հիվանդը, հավանաբար, 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք մամուլի ասուլիսին նախագահի թեկնածուի ներկայացուցիչները կհայտարարեն Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու իրենց վերջնական որոշման մասին: