8 օգոստոսի 2005 - 09:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՂԱԿ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԲԱՔՎԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՄԱՄԲ
«Ռուսաստանի կողմից իր զինված ուժերի մի մասի տեղափոխումը Վրաստանից Հայաստան լուրջ խնդիրներ կհարուցի Ադրբեջանի անվտանգության համար: Չավարտված ղարաբաղյան պատերազմի պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած պահի Հայաստանը լայնորեն օգտագործել է ռուսական զինվորական մասերը իր ագրեսիվ նպատակներով»,-ասվում է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության երեկ տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նշում են, որ Ռուսաստանը, նոր սպառազինություններ ուղարկելով Հայաստան, «պայմաններ կստեղծի հերթական հայկական ագրեսիայի համար եւ որ այդ քայլը անհամատեղելի է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի գործունեության հետ: ՂԱԿ-ը համարում է, որ «Ռուսաստանը պետք է անհապաղ հրաժարվի Հայաստանի սպառազինումից, իսկ հակառակ դեպքում պետք է հեռացվի համանախագահությունից ՄԽ-ում»: Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին ՄԱԿ-ը պետք է գործնական միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի նման գործողությունները կասեցնելու համար: Միաժամանակ նաեւ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ.«Հակառակ դեպքում մենք կվերցնենք նախաձեռնությունը մեզ վրա եւ կգործենք Ռուսաստանին համանախագահությունից հեռացնելու եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ընդհուպ մինչեւ դիվանագիտական կապերի խզում, դադարեցնելու ուղղությամբ»: Ըստ տեղեկությունների, «ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման համար հատկացված տեղամասերը Ադրբեջանի հետ սահմանակից Հայաստանի Տավուշի, Բերդի եւ Իջեւանի մարզերում»: Հաղորդելով այդ մասին, աղբյուրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նշել է, որ «ներկայումս Գյումրիյում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանում ի վիճակի չէ ամբողջությամբ ընդունել Վրաստանից դուրս բերվող ռազմական տեխնիկան»: Ըստ աղբյուրի, կան որոշ դեռեւս չճշտված տվյալներ այն մասին, որ այն հողատարածքները, որտեղ տեղակայվելու է ռազմական տեխնիկան, հանձնվելու են ռուսների վարձակալության հիմունքներով»: «Անկասկած, երկրի ղեկավարությունը կհայտարարաի իր դիրքորոշման մասին այս հարցի վերաբերյալ, կձեռնարկվեն այլընտրանքային միջոցներ»: Հայաստանում ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման թեման քննարկվել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Ռուաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկու հետ ԱՄՆ պաշտոնական անձանց մասնակցության Պենտագոնում տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ: Թեեւ ԱԳՆ-ից այդ մասին տեղեկություններ ստանալ չհաջողվեց, հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել է ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, հաղորդում է Բաքվի «525» թերթը: