4 փետրվարի 2013 - 13:29 AMT
Արազ Ազիմով. Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական ինքնաթիռներ խփել

Ադրբեջանը թույլ չի տա ապօրինի թռիչքներ իր տարածքում, Բաքվում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ:

Ըստ նրա, Բորդյուժայի հայտարարությունը կարելի է որպես կոպիտ կատակ ընդունել: Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական ինքնաթիռներ խփել, ասել է փոխնախարարը:

«Սակայն, կան Չիկագոյի կոնվենցիայի կանոնները, որոնք վավերացված են Ադրբեջանի կողմից: Ապօրինի թռիչքները կասեցնելու նպատակով ինքնաթիռի պարտադրված վայրէջքը համապատասխան օդանավակայանում բխում է Չիկագոյի կոնվենցիայից»,-ասել է նա Ազիմովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: