4 փետրվարի 2013 - 15:35 AMT
«Ալ Դաֆրայի» հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում 30 րոպե կանցկացնի դաշտում

Մոսկովյան «Սպարտակի» ֆուտբոլիստներն Արաբական Միացյալ Էմիրություններում ձմեռային մարզական հավաքի շրջանակներում ավարտել են նախապատրաստվել երկրորդ խաղին: Նրանք մրցելու են տեղական «Ալ Դաֆրայի» հետ: Ինչպես հայտնում է championat.com-ը, այսօրվա հանդիպմանը, որը կսկսվի 18:30-ին, դաշտում 30-ական րոպե կանցկացնեն երեք հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյանը, Մաջիլ Ուորիսը և Ալեքսանդր Կոզլովը:

Դա կլինի հայ հարձակվողի առաջին խաղը մոսկովյան ակումբի կազմում:

ԱՄԷ-ում կայացած առաջին խաղում «Սպարտակը» հաղթել է «Բունդեկորին» 2:1 հաշվով: