4 փետրվարի 2013 - 18:38 AMT
Ա. Գյուլ. Թուրքական հետախուզությունը տեղյակ էր ԱՄՆ դեսպանության դեմ ահաբեկչության նախապատրաստմանը

Թուրքական հետախուզությունը և ոստիկանությունը տեղյակ էին Անկարայում ԱՄՆ դեսպանատանը ահաբեկչության նախապատրաստմանը և զգոն էին, սակայն, ցավոք, չկարողացան այն կանխել: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ Գյուլի, թուրքական հետախուզությունը տեղյակ էր ԱՄՆ դեսպանատան մոտ ահաբեկչության նախապատրաստմանը: