5 փետրվարի 2013 - 11:27 AMT
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 5-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի, Սևանի, Սիսիանի, Սելիմի և Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: