
Մայիսի 4-ին հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հինգշաբթի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանը, վճիռը պետք է հրապարակվեր դեռ հունվարի 22-ին, բայց դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկել է վճիռը և պահանջում է պատժատեսակի փոփոխություն: