5 փետրվարի 2013 - 16:45 AMT
2012թ. Հայաստանում արտադրվել է 66 926 կարատ ադամանդ

2012-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 66 926 կարատ ադամանդ 2011-ի նույն շրջանի 66 173 կարատ ադամանդի փոխարեն (աճը 2,7 տոկոս): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 851,5 կգ ոսկերչական արտադրանք 2011-ի նույն շրջանի 434,5 կգ փոխարեն: Այսպիսով, 2011-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 96 տոկոս աճ է գրանցվել: