6 փետրվարի 2013 - 12:10 AMT
Ֆրանսիան մտադիր է մարտին դուրս բերել զորքերը Մալիից

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ եթե ռազմական գործողությունը Մալիում հետագայում ևս ըստ նախատեսված պլանի ընթանա, ապա ֆրանսիական զորքերը կսկսեն հեռանալ երկրից արդեն մարտ ամսին, հայտնում է Բի-բի-սին: Մալիին նվիրված հանդիպմանը Բրյուսելում քննարկվել է նաև միջազգային զորակազմի ֆինանսավորման հարցն ու հումանիտար աջակցության անհրաժեշտությունը:

Ֆրանսիան այժմ գլխավորում է Մալիի իսլամիստ գրոհայինների դեմ գործողությունը: Մինչ այս Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն հայտարարել էր, որ մտադիր չէ երկար պահել ֆրանսիական զորքերը Մալիում: