
Հանրապետության ողջ տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում բուք է, մառախուղ և ցածր տեսանելիություն: Ճանապարհներին մերկասառույց է: Քամու պատճառով կուտակված ձյան հետևանքով որոշ ճանապարհներ դժվարանցանելի են: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 0+2, ցերեկը` +8+10, երեկոյան` +4 +6: