Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական առաջարկներով և մեծ ջանքեր է գործադրում խաղաղության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին:
Ըստ նրա, Ադրբեջանը կողմ է, որ բանակցությունները Հայաստանի հետ շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: «Անշուշտ, ադրբեջանական կողմը անհրաժեշտ է համարում ուժեղացնել ՄԽ աղդեցությունը խաղաղ գործընթացի վրա և դժգոհ է նրա գործունեությունից»,-ասել է Միլի մեջլիսի պատգամավորը: Ադրբեջանն երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցություններից»,-ասել է նա, հայտնում է SalamNews-ը: