7 փետրվարի 2013 - 14:20 AMT
ԻՀԿ-ն նոր գլխավոր քարտուղար է ընտրել

Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախկին նախարար Իյադ Մադանին Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի միակ հավակնորդն էր, պաշտոնապես նրա ընտրվելու մասին կհայտարարվի այսօր, լրագրողներին է հայտնել կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն:

«Չադի ներկայացուցչի ինքնաբացարկից հետո, հարցն ինքնաբերաբար լուծվեց Իյադ Մադանիի օգտին»,-ասել է Իհսանօղլուն: Մադանին պաշտոնապես կստանձնի պաշտոնը 2014թ. հունվարի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: