7 փետրվարի 2013 - 15:51 AMT
Ալի Համենեին հրաժարվել է ԱՄՆ հետ ուղիղ բանակցություններից

Փետրվարի 7-ին Իրանի Գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի առաջարկը՝ միջուկային ծրագրի մասին ուղիղ բանակցությունների վերաբերյալ, հայտնում է AFP-ն:

Համենեին հայտարարել է, որ ամերիկացիները ցանկանում են բանակցել, զենք ուղղելով Իրանի դեմ: «Սակայն Իրանի ժողովրդին հնարավոր չէ ահաբեկել դրանով»,-ասել է նա:

«Ոմանք ուրախանում են բանակցությունների մասին առաջարկին, սակայն բանակցությունները ոչինչ չեն լուծում»,-վստահ է Համենեին: