Բելառուսի արխիվից կորել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնօրինակը, որով վերջ դրվեց ԽՍՀՄ գոյությանը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, կորուստը հայտնաբերել է Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը, որը հուշեր է գրում և դիմել էր արխիվ փաստաթուղթը ստանալու համար:
Տեղեկությունը հաստատել են Մինսկում գործող ԱՊՀ գործկոմում, որտեղ էլ պետք է պահվեր փաստաթուղթը:
Ըստ Շուշկևիչի, վերջին անգամ նա փաստաթուղթը տեսել է 1991թ., ստորագրման օրը, հայտնում է «Գազետա.ռու»-ն: