«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ է, որտեղ հացադուլի է նստած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Թեև Արշակ Սադոյանը, իր խոսքով, հույս չունի, որ այսօրվա իշխանությունների վրա հնարավոր է հացադուլով ազդել, սակայն այցելել է հացադուլավոր թեկնածուին.
«Հացադուլի մեխանիզմը կապված է բարոյահոգեբանական ճնշման հետ, իսկ քանի որ շատ իշխանավորներ չեն կարևորում բարոյահոգեբանական ազդակները: Կարծում եմ, որ հացադուլավորներն են չեն հավատում, որ դրանով ինչ որ բանի կարող են հասնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր մեկօրյա հացադուլ է հայտարարել: Նա կոչ է անում նախագահի թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը և ընտրապայքարում միայնակ թողնել գործող նախագահին: