ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնակցել է փետրվարի 4-5-ը Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին, որտեղ ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ: Այս մասին Վահան Հովհաննիսյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ժողովը, հիմնվելով նրան նախորդած`փետրվարի 3-ին կայացած կազմակերպության նախագահության նիստի առաջարկների վրա, ձևավորել է տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբերը, հատուկ հանձնաժողովները, աշխատանքային խմբերը և կանոնագրային հանձնախմբերը:
Ինչպես նշեց բանախոսը, դա աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկում է սոցիալիստական կուսակցություններ աշխարհի գրեթե բոլոր երկներից:
Նրա խոսքով` համաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ հանդիսացող 170 երկրների պատվիրակներ, սակայն հենց իրենք հաղթեցին: ՀՅԴ-ն ընդգրկվել է նաև ֆինանսական հաշվեկշիռը վերահսկող աշխատանքներում: